Կարևոր իրադարձություններ

Այն, ինչ տեղի է ունենում գնահատում ենք որպես սադրանք՝ միտված արժեզրկելու խաղաղության օրակարգը. Աղաջանյան

25 Մարտ, 2022 16:22
Այն, ինչ տեղի է ունենում գնահատում ենք որպես սադրանք՝ միտված արժեզրկելու խաղաղության օրակարգը. Աղաջանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Բաքուի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետանոց առաջարկներին։

«ՀՀ արտգործնախարարի հայտարարության օրը ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ փակում է գազը: Սա խոսուն օրինակ է, որ խաղաղության օրակարգը, որի սպասարկմանը միտված է ՀՀ կառավարության և իշխանության գործունեությունը, որևէ կերպ չի կիսվում ադրբեջանական կողմից, չնայած որ հրապարակային խոսույթում Ադրբեջանը միջազգային հանրության առաջ ներկայանում է որպես խաղաղության հաստատման ջատագով: Գործնական տեսնում ենք լրիվ հակառակ գործողություններ»,- նշել է Աղաջանյանը:

Աղաջանյանի խոսքով՝ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից է բխում խաղաղության օրակարգը:

«Մեր խնդիրն է՝ որևէ պարագայում չշեղվել այդ օրակարգից: Այն, ինչ տեղի է ունենում, գնահատում ենք որպես սադրանք և գործողություններ՝ միտված ամեն կերպ արժեզրկելու այդ խաղաղության օրակարգը, որի կարևորության մասին ՀՀ կառավարությունը բազմիցս խոսել է»,- ասել է պատգամավորը:

 

Լրահոս

Դիտել ավելին