Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    461
    471

  • EUR

    474
    492

  • RUB

    6,66
    7,46

Կարևոր իրադարձություններ

Ուսումնասիրվելու են Էրեբունի, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում տեղադրված էլեկտրաշչակները

25 Մարտ, 2022 13:45
Ուսումնասիրվելու են Էրեբունի, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում տեղադրված էլեկտրաշչակները
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․
 
«Հարգելի քաղաքացիներ,
 
տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից ուսումնասիրվելու են մայրաքաղաքի Էրեբունի, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում տեղադրված էլեկտրաշչակները՝ մարտի 28-ից ապրիլի 4-ը ներառյալ:
 
Պատճառված հնարավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին