Կարևոր իրադարձություններ

Դոնբասի ավելի քան 16 հազար բնակիչ մեկ օրում հատել է Ռուսաստանի սահմանը

25 Մարտ, 2022 12:40
Դոնբասի ավելի քան 16 հազար բնակիչ մեկ օրում հատել է Ռուսաստանի սահմանը

Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) ավելի քան 16 հազար տարհանված բնակիչներ անցած օրվա ընթացքում հատել են Ռուսաստանի սահմանը Ռոստովի մարզում:

Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Ռոստովի մարզի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Անցած մեկ օրվա ընթացքում Ռոստովի մարզում գտնվող անցակետերով Ռուսաստան մուտքի համար սահմանը հատել է ավելի քան 16 հազար քաղաքացի»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին