Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի իշխանությունները երկու հումանիտար միջանցքով կիրականացնեն խաղաղ բնակիչների տարհանում

25 Մարտ, 2022 11:49
Ուկրաինայի իշխանությունները երկու հումանիտար միջանցքով կիրականացնեն խաղաղ բնակիչների տարհանում

Ուրբաթ օրը Ուկրաինայի իշխանությունները երկու հումանիտար միջանցքով կիրականացնեն խաղաղ բնակիչների տարհանում։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ, Ուկրաինայի չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։

«Այսօրվա դրությամբ համաձայնեցված է երկու մարդասիրական միջանցք»,- ասել է նա ճեպազրույցում։

Վերեշչուկը պարզաբանել է, որ Մարիուպոլից Զապորոժիե միջանցք է ստեղծվել նրանց համար, ովքեր կմեկնեն անձնական տրանսպորտով, իսկ ավտոբուսներով տարհանում կիրականացվի Բերդյանսկից։ Նաև Մելիտոպոլի միջանցք կբացվի դեպի Զապորոժիե։

Հինգշաբթի օրը Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը հայտնել է, որ Ռուսաստանին հաջողվել է մեկ օրում առանց Կիևի մասնակցության վտանգավոր տարածքներից տարհանել 17105 մարդու։

 

Լրահոս

Դիտել ավելին