Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում ուսուցչուհին Mercedes-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա

24 Մարտ, 2022 22:20
Կոտայքի մարզում ուսուցչուհին Mercedes-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա

Այսօր՝ ժամը 13:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 58-ամյա Ծովինար Գ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով  Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 16-ամյա Լիլիթ Մ.-ին: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել Աբովյան բժշկական կենտրոն: 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով, վարորդ  Ծովինար Գ.-ն աշխատում  է Կոտայքի մարզի դպրոցներից մեկում՝ որպես ուսուցչուհի: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին