Կարևոր իրադարձություններ

Երրորդ օդանավակայանի շնորհիվ Ստամբուլը կվերածվի գլոբալ կենտրոնի. Էրդողան

19 Հոկտեմբեր, 2015 15:20
Երրորդ օդանավակայանի շնորհիվ Ստամբուլը կվերածվի գլոբալ կենտրոնի. Էրդողան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մասնակցել է Ստամբուլի երրորդ օդանավակայանի նախագծի ֆինանսավորման ստորագրման արարողակարգին, ինչը նա որակել է որպես առանցքային քայլ։

Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլը կունենա ամենամեծ հնարավորություններով օդանավակայանն աշխարհում։ Էրդողանի խոսքով՝ երրորդ օդանավակայանը նոր ժամանակաշրջան կբացի Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի ոլորտում և Ստամբուլը կվերածի գլոբալ կենտրոնի։

Էրդողանը հիշեցրել է, որ Ստամբուլի երրրորդ օդանավակայանի շուրջ մրցույթն անցկացվել է 2013 թվականի մայիսի 3-ին, իսկ կառուցման հիմնարկեքը տեղի է ունեցել 2014 թվականի հունիսի 7-ին:

«Սև ծովի ափին օդանավակայանի կառուցումը գնահատվում է ավելի քան 10 միլիարդ եվրո։ Օդանավակայանի նախագիծը կիրագործվի 4 փուլով։ Առաջին փուլը կավարտվի 2018 թվականի առաջին քառորդում։ Առաջին փուլում օդանավակայանը տարեկան կսպասարկի 90 միլիոն ուղևորի։ Չորրորդ փուլը կավարտվի 2028 թվականին, և այդ ցուցանիշը կհասնի 150 միլիոն ուղևորի։ Այստեղ կկարողանան թռիչքներ գործել ու վայրէջքներ կատարել Airbus A 380-ի նման խոշոր օդանավեր»,- հայտնել է Էրդողանը։

 

Լրահոս

Դիտել ավելին