Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի վեց հազար միավոր զենք

24 Մարտ, 2022 16:36
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի վեց հազար միավոր զենք

Մեծ Բրիտանիան մտադիր է Ուկրաինային հանձնել ևս վեց հազար միավոր զենք, ներառյալ հակատանկային հրթիռներ: 

Այս մասին ասված Է մարտի 24-25-ը Բրյուսելում կայանալիք «Մեծ յոթնյակի», ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի գագաթնաժողովների նախաշեմին վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է VOA-ն։

Այցի ընթացքում Կառավարության ղեկավարը կհայտարարի Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը ներառում է «ևս 6 հազար հրթիռ», այդ թվում՝ հակատանկային հրթիռների ուղարկումը:

Մեծ Բրիտանիան արդեն Ուկրաինա է ուղարկել ավելի քան 4 հազար NLAW հրթիռային համալիր եւ Javelin հակատանկային համալիրներ:

«Միացյալ Թագավորությունն իր դաշնակիցների հետ միասին կավելացնի Ուկրաինային ռազմական և տնտեսական աջակցությունը»,-նշել է Ջոնսոնը:

 

Լրահոս

Դիտել ավելին