Մեծ Բրիտանիան մտադիր է Ուկրաինային հանձնել ևս վեց հազար միավոր զենք, ներառյալ հակատանկային հրթիռներ:
Այս մասին ասված Է մարտի 24-25-ը Բրյուսելում կայանալիք «Մեծ յոթնյակի», ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի գագաթնաժողովների նախաշեմին վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է VOA-ն։
Այցի ընթացքում Կառավարության ղեկավարը կհայտարարի Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը ներառում է «ևս 6 հազար հրթիռ», այդ թվում՝ հակատանկային հրթիռների ուղարկումը:
Մեծ Բրիտանիան արդեն Ուկրաինա է ուղարկել ավելի քան 4 հազար NLAW հրթիռային համալիր եւ Javelin հակատանկային համալիրներ:
«Միացյալ Թագավորությունն իր դաշնակիցների հետ միասին կավելացնի Ուկրաինային ռազմական և տնտեսական աջակցությունը»,-նշել է Ջոնսոնը: