Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «la Repubblica»-ին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե արդյոք պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ և ինչ պայմաններում։ Փոխանցում է unian.net-ը։
Զելենսկին նշել է, որ պատրաստ էր այդ հանդիպմանը վերջին տարիների ընթացքում, երբ արդեն Ուկրաինայի նախագահն էր։
«Չէ որ մեր երկրում պատերազմը տևում է արդեն 8 տարի։ Մեկ ամսվա ընթացքում շարունակվում է Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմը Ուկրաինայի դեմ։ Ես պատրաստ եմ այդ հանդիպմանը նաև հիմա, ինչի մասին բազմիցս հրապարակավ հայտարարել եմ։ Մեզ բոլորիս խաղաղություն է պետք։ Մենք պատրաստ ենք քննարկել հրադադարի պայմանները, խաղաղության պայմանները, սակայն պատրաստ չենք կատարել վերջնագրեր», - ընդգծել է Զելենսկին։