Կարևոր իրադարձություններ

Հարցի լուծումն ընթացքի մեջ է. Քերոբյանը՝ ՌԴ-ից ՀՀ ցորենի արտահանման մասին

24 Մարտ, 2022 13:36
Հարցի լուծումն ընթացքի մեջ է. Քերոբյանը՝ ՌԴ-ից ՀՀ ցորենի արտահանման մասին

Հարցի լուծումն ընթացքի մեջ է: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Ռուսաստանից ցորենի արտահանմանը վերաբերող սահմանափակումներին: 

«Ռուսաստանն առաջարկել է ԵԱՏՄ բոլոր երկրներին փակել արտաքին կոնտուրները։Այսինքն՝ փակել արտահանումն իրենց երկրներից, այդ պարագայում իրենք պատրաստ են մատակարարել ամբողջ անհրաժեշտ ծավալը: Եթե բոլոր երկրները համաձայնեն, ապա մենք ԵԱՏՄ-ի մակարդակով արտաքին սահմանները կփակենք, ներքին առևտուրն ամբողջությամբ կբացենք: Բայց եթե, օրինակ՝ որոշ երկրներ հրաժարվեն դա անել, ապա մենք հարցը կլուծենք երկկողմ ճանապարհով: Հարցի լուծումն ընթացքի մեջ է: Կարծում եմ՝ մի քանի օրվա ընթացքում այդ հարցը կլուծվի»,- ասաց Քերոբյանը:

Ավելի վաղ Ռուսաստանը մինչև օգոստոսի 31-ը արգելել է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին