Կարևոր իրադարձություններ

Սպասում ենք լուրջ քայլերի ՆԱՏՕ-ից, ԵՄ-ից և G7-ից. Զելենսկի

24 Մարտ, 2022 10:45
Սպասում ենք լուրջ քայլերի ՆԱՏՕ-ից, ԵՄ-ից և G7-ից. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ համաշխարհային քաղաքական գործիչները կաջակցեն երկրին մարտի 24-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովներին, փոխանցում է kp.ua-ն։

«Վստահ եմ, որ մարդիկ ցույց կտան, թե ինչպես են մեզ աջակցում։ Բայց քաղաքական գործիչները պետք է պաշտպանեն ազատությունը: Նրանք պետք է աջակցեն կյանքի պայքարին։ Սպասում ենք լուրջ քայլերի ՆԱՏՕ-ից, ԵՄ-ից և G7-ից»,- ասել է Զելենսկին:

Նրա խոսքով, Ռուսաստանն արդեն սկսել է լոբբինգ իրականացնել պատերազմի շահերի համար և այժմ աշխատում է որոշ գործընկերների հետ։ Նախագահն ընդգծել է, որ գագաթնաժողովներում Կիևի դիրքերը ամուր են լինելու, և երկրների ներկայացուցիչները կկարողանան արտահայտել իրենց վերջնական դիրքորոշումները։

Մարտի 24-ին Եվրոպայի Բրյուսելում կայանալու են երեք կարևոր գագաթնաժողովներ՝ նվիրված ռուս-ուկրաինական հակամարտությանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին