«Ռոսավիացիան» մինչև ապրիլի 1-ը երկարաձգում է թռիչքների արգելքը Ռուսաստանի Դաշնության հարավում և կենտրոնական մասում գտնվող մի շարք օդանավակայաններ, հայտնում է գործակալությունը։
«Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածում գտնվող ռուսական օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թվականի ապրիլի 1-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Թռիչքները ժամանակավորապես սահմանափակված են Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններով։
Ուղևորներին փակ օդանավակայաններ տեղափոխելու համար ռուսական ավիաընկերություններին առաջարկվում է այլընտրանքային երթուղիներ օգտագործել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայաններով:
Փետրվարի 24-ից Ռուսաստանը փակել է երկրի հարավում գտնվող իր օդային տարածքի մի մասը քաղաքացիական ինքնաթիռների համար՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին: Այս միջոցը երկարաձգվել է մինչև մարտի 26-ը։