Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը պետք է դատապարտվի․ իտալացի պատգամավորներ

23 Մարտ, 2022 21:23
Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը պետք է դատապարտվի․ իտալացի պատգամավորներ

Իտալացի պատգամավորներ Սուսաննա Չեկարդին և Ֆաբիո Մասիմո Կաստալդոն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի մշակութային արժեքների ոչնչացմանը՝ նշելով, որ անտարբեր լինել այդ ամենի նկատմամբ, նշանակում է մասնակից լինել դրան։ Այս մասին հաղորդում է Agenzia Nova գործակալությունը։

Չեկարդին անդրադարձել է Եխ-ը ընդունած «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը և նշել․

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարտավոր է, ինչպես նշված է մեր ընդունած բանաձևում, այցելել տարածաշրջան, գույքագրել և պահպանել ժառանգությունը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին