Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում ապրիլին օդի ջերմաստիճանը կլինի կլիմայական նորմայից 1-ից 2 աստիճանով բարձր

23 Մարտ, 2022 19:25
ՀՀ-ում ապրիլին օդի ջերմաստիճանը կլինի կլիմայական նորմայից 1-ից 2 աստիճանով բարձր

 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ըստ կանխատեսումների՝ ՀՀ-ում ապրիլին օդի ջերմաստիճանը կլինի կլիմայական նորմայից 1-ից 2 աստիճանով բարձր, իսկ տեղումները քանակը՝ նորմային մոտ և մի քիչ պակաս։ 

Իսկ վերջին շաբաթվա եղանակային պայմանների մասին Գագիկ Սուրենյանն ասել է, որ այն աննախադեպ էր  ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում։ 

«Տարվա այս ժամանակահատվածում՝ մարտի կեսերին, հանրապետության տարածքում և, հատկապես, Սյունիքի և Տավուշի հովտային գոտիներում, որոնք համարվում են մեր հանրապետության ամենատաք հատվածները, մենք երկու օրում ունեցանք բնակավայրեր, որտեղ ձյան ծածկը հասավ մինչև մեկ մետրի, իսկ հանրապետության լեռնային գոտիներում դիտված աննախադեպ բուքը առանձին հատվածներում առաջացրեց վեց մետրի հասնող ձյան կուտակումներ»,- նշել է Գագիկ Սուրենյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին