Կարևոր իրադարձություններ

Եթե ես իմանամ,որ իմ ժպիտը ապագայում գեթ մեկ զինվորի կյանք կարող է փրկել, ապա ես էլի կժպտամ ու կժպտամ. ԱԳ նախարար

23 Մարտ, 2022 17:52
Եթե ես իմանամ,որ իմ ժպիտը ապագայում գեթ մեկ զինվորի կյանք կարող է փրկել, ապա ես էլի կժպտամ ու կժպտամ. ԱԳ նախարար

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադաձավ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու հանդիպմանը: Նախարարը նշեց, որ ճիշտ որոշում էր Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելը:

«Մենք վստահ ենք, որ Հայաստանը և Թուրքիան կարող են կարգավորեն իրենց հարաբերությունները և բացեն սահմանները: Այս գործընթացի մեջ 2 նախարարների հանդիպումը ևս իր դրական ազդեցությունն ունեցավ: Կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բայց երկու կողմերն էլ ևս մեկ անգամ հաստատեցին, որ շարունակում ենք երկխոսությունը առանց նախապայմանների»:

Միրզոյանը նաև անդրարձավ իր և Չավուշօղլու հանդիպման ընթացքում վերջինիս փողկապ չկրելուն և սոցիալական ցանցերում դրա արձագանքին

«Այդ ֆորումին առանց փողկապների ֆորմատ էր հայտարարված: Տարբեր լուսանկարներից կարող եք տեսնել, որ մի մասը կրում է փողկապ, մի մասը՝ ոչ: Թեման շատ չարչքվեց»,-ասաց նա:

Նա նաև անդրադարձավ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ լուսանկարում ժպտալու կադրին.

«Եթե ես իմանամ, ողջ հարգանքով բոլոր զոհերի և նրանց ընտանիքիների անդամների զգացմունքների նկամամբ, որ իմ ժպիտը ապագայում գեթ մեկ զինվորի կյանք կարող է փրկել, ապա ես էլի կժպտամ ու կժպտամ»,-ասաց Միրզոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին