Կարևոր իրադարձություններ

Վահագն Խաչատուրյանը և Մխիթար Հայրապետյանը կարևորել են «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերում Սփյուռքի մեր հայրենակիցների ներգրավումը

23 Մարտ, 2022 16:26
Վահագն Խաչատուրյանը և Մխիթար Հայրապետյանը կարևորել են «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերում Սփյուռքի մեր հայրենակիցների ներգրավումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանին:Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

Մխիթար Հայրապետյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել հիմնադրամի ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կրթության, գիտության և նոր տեխնոլոգիաների ոլորտներում հիմնադրամի ծավալած գործունեությանը:

Երկուստեք կարևորվել է հիմնադրամի ծրագրերում Սփյուռքի մեր հայրենակիցների ներգրավումը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հիմնադրամի ծրագրերին՝ կարևորելով որակյալ կրթական ծրագրերի իրականացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին