Կարևոր իրադարձություններ

«Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը ճշգրիտ է և Արցախի հարցը փակված չէ․ մեր պատվիրակները՝ ադրբեջանցիներին

23 Մարտ, 2022 15:30
Հեղինակ՝ Դավիթ Խաժակյան
«Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը ճշգրիտ է և Արցախի հարցը փակված չէ․ մեր պատվիրակները՝ ադրբեջանցիներին

ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու անդամ, ԵԽ տեղական իշխանությունների կոնգրեսի անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Քիչ առաջ ԵԽ կոնգրեսը ի գիտություն ընդունեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունների մոնիթորինգի արդյունքները։ Ի շնորհիվ մեր արտաքին գերատեսչության ջանքերի, մասնավորապես ԵԽ հայաստանյան ներկայացուցչության, զեկույցում տեղայնացվել են Արցախի վերաբերյալ կարևոր ձևակերպումներ, որոնք բնականաբար առաջացրեցին ադրբեջանցի պատվիրակների դժգոհությունը։

Ամբողջ այս ընթացքում, մտաբերում էի այն ընդդիմադիրների ելույթները, որոնք փորձում են հանրությանը համոզել, թե ՀՀ պաշտոնական դիրքորոշումը այլևս չի ներառում Արցախի շահերի պաշտպանության հարցը։ Հայաստանյան պատվիրակներս խոսելով ՏԻՄ ընտրություններից արձագանքեցինք նաև ադրբեջանցի պատվիրակի ելույթին, պնդելով, որ զեկույցում «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը ճշգրիտ է և որ Արցախի հարցը փակված չէ»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին