Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    451
    461

  • EUR

    463
    481

  • RUB

    6,02
    7,52

Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված՝ Հունգարիա է գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչ

23 Մարտ, 2022 15:15
Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված՝ Հունգարիա է գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչ

Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Հունգարիա է գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչ, որը շուրջօրյա ռեժիմով պատասխանել է հեռախոսազանգերին, համագործակցել է Հունգարիայի պատկան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, բազմաթիվ ՀՀ քաղաքացիների, նրանց ընտանիքի անդամ հանդիսացող Ուկրաինայի քաղաքացիների տրամադրել է հյուպատոսական աջակցություն (օրինակ՝ ապահովել է ՀՀ վերադարձի վկայականների տրամադրում), կազմակերպչական և այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

Անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է սահմանային անցակետերից մինչև Բուդապեշտ քաղաքացիների տեղափոխում և նրանց հետագա ճամփորդությունը Հայաստան: Մեր հայրենակիցները, անկախ նրանց քաղաքացիությունից, աջակցություն են ստանում նաև Հունգարիայի հայկական ինքնավարությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին