Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայից Ռումինիա անցնող ՀՀ քաղաքացիներին օգնություն է ցուցաբերում Ռումինիայում ՀՀ դեսպանությունը

23 Մարտ, 2022 14:12
Ուկրաինայից Ռումինիա անցնող ՀՀ քաղաքացիներին օգնություն է ցուցաբերում  Ռումինիայում ՀՀ դեսպանությունը

Ռումինիայում ՀՀ դեսպանությունը օգնություն է ցուցաբերում Ուկրաինայից Ռումինիա անցնող ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներին։ Այս մասին հայտնում է Ռումինիայում ՀՀ դեսպանությունը։

ՀՀ ԱԳ նախարարի հրամանի համաձայն՝ մարտի 1-ից Ռումինիայի՝ Ուկրաինային և Մոլդովայի Հանրապետությանը սահմանամերձ Բոտոշան քաղաքում գործում է Ռումինիայում ՀՀ դեսպանության ժամանակավոր հյուպատոսական կետը, տեղեկացնում են դեսպանությունից: 

«Բացման պահից ի վեր՝ հյուպատոսական կետը անհրաժեշտ օգնություն և խորհրդատվություն է ցուցաբերել հարյուրավոր ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի:

Ռումինիայում ՀՀ դեսպանությունը սերտ համագործակցություն է հաստատել Ռումինիայի պատկան մարմինների հետ, ինչի շնորհիվ օպերատիվ և իրավաչափ կերպով կազմակերպվում է ՀՀ քաղաքացիների մուտքը Ռումինիա, ինչպես նաև վերադարձը հայրենիք:

Դեսպանությունը և Բոտոշանում գործող հյուպատոսական կետը շուրջօրյա ռեժիմով պատասխանում են գրանցված հեռախոսազանգերին:

Մեր հայրենակիցներին հումանիտար աջակցություն է ցուցաբերվում ինչպես այլազգի կամավորների, այնպես էլ Ռումինիայում, մասնավորապես՝ Ուկրաինային հարակից Բոտոշան, Բայա-Մարե, Յաշ և Սուչավա, Տուլչայի մարզերում գործող հայկական կառույցների ներկայացուցիչների օգնությամբ»,- հայտնում են դեսպանությունից:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին