Կարևոր իրադարձություններ

Զինծառայությունից խուսափելու համար հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում․ ոստիկանություն

23 Մարտ, 2022 13:37
Զինծառայությունից խուսափելու համար հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում․ ոստիկանություն

Ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Բազումի բաժին բերման է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած 34-ամյա Արտակ Մ.-ն, որը փետրվարի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) մեղադրանքով:Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Արտակ Մ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։

 

Լրահոս

Դիտել ավելին