Կարևոր իրադարձություններ

Կրեմլը պարզաբանել է, թե որ դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի

23 Մարտ, 2022 11:48
Կրեմլը պարզաբանել է, թե որ դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի

Ռուս զինվորականներին արգելված է վնասել խաղաղ բնակչությանը, իսկ ռազմական հատուկ գործողությունն Ուկրաինայում ընթանում է ըստ պլանի:

Մարտի 22-ին նման հայտարարություններ է արել CNN-ի եթերում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նաև մեկնաբանել է Ալեքսեյ Նավալնիի վերաբերյալ դատարանի որոշումը։ 

Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառումը նախատեսված է ազգային անվտանգության հայեցակարգով՝ երկրի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում։ 

«Մենք ունենք ազգային անվտանգության հայեցակարգ։ Այնտեղ կարող եք կարդալ միջուկային զենք օգտագործելու բոլոր պատճառների մասին։

Եթե ​​մեր երկրի գոյությանը սպառնացող վտանգ կա, այն կարելի է օգտագործել հայեցակարգին համապատասխան։

Կան մի շարք այլ հիմքեր, որոնք թվարկված են տեքստում»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ամբողջությամբ բացառել ռուսական միջուկային զենքի օգտագործումը։

 

Լրահոս

Դիտել ավելին