Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում սաստիկ բուք է (տեսանյութ)

23 Մարտ, 2022 11:44
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում սաստիկ բուք է (տեսանյութ)

Շիրակի մարզպետարանը հայտնում է, որ մարտի 23֊ին ժամը 9․30-ի դրությամբ Աշոցքի, Ամասիայի և Արթիկի տարածաշրջանների ավտոմոբիլային ճանապարհների որոշ հատվածներում ուժեղ բուք է /Աշոցք, Վարդաղբյուր, Ամասիա, Քեթի, Ջաջուռ, Մանթաշ/։

«Աշոցքում տեսանելիությունը մինչև 3֊ից 5 մետր։ Մարզի միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների որոշ հատվածներ դժվարանցանելի են և առկա է մերկասառույց։

Ճանապարհները սպասարկող ընկերություններն կրկին աշխատում են արտակարգ ռեժիմով։

Խնդրում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և ձմեռային անվադողերով»,- ասված է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին