Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն ընդունեց վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսում արգելող օրենքի նախագիծը

23 Մարտ, 2022 10:46
ԱԺ-ն ընդունեց վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսում արգելող օրենքի նախագիծը

ԱԺ այսօրվա նիստին քվերակության դրվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է արգելել լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:

 Նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ՝ 60 կողմ, 27 ձեռնպահ ձայներով։

«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն, ի թիվս այլ փոփոխությունների, սահմանում է, որ կենդանական աշխարհի պաշտպանության նպատակով արգելվում է Հայաստանի Հանրապետությունում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:

 

Լրահոս

Դիտել ավելին