Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    451
    463

  • EUR

    471,5
    489,5

  • RUB

    6,73
    8,08

Կարևոր իրադարձություններ

Այսուհետ դպրոցների և բուհերի շենքերի վրա պետք է տեղադրվի ՀՀ դրոշը. ԱԺ-ն օրենքն ընդունեց

23 Մարտ, 2022 10:40
Այսուհետ դպրոցների և բուհերի շենքերի վրա պետք է տեղադրվի ՀՀ դրոշը. ԱԺ-ն օրենքն ընդունեց

Ազգային ժողովի այսօրվա նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։ Այն հեղինակել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Ըստ օրենքի՝ նախադպրոցական և հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև այն գիտական, մշակութային, մարզական հաստատությունների վրա, որոնց հիմնադիրը պետությունն է, այսուհետ պետք է լինի ՀՀ դրոշը: 

Բացի այդ՝ Հանրապետության և Անկախության տոներին ՀՀ դրոշը պետք է տեղադրվի ՀՀ բնակավայրերի, փողոցների, այգիների և պուրակների հարակից վայրերում, շենքերի և շինությունների վրա, որոնց ցանկը սահմանում է համայնքի ղեկավարը:

 

Լրահոս

Դիտել ավելին