Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Մակրոնը մտքեր են փոխանակել ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

22 Մարտ, 2022 23:50
Պուտինն ու Մակրոնը մտքեր են փոխանակել ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։

Նրանք անդրադարձել են ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքին։ 

Աղբյուրի հաղորդմամբ, Կրեմլի մամուլի ծառայությունն այս մասին հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի միջև: Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող բանակցությունների շուրջ»։

 

Լրահոս

Դիտել ավելին