Կարևոր իրադարձություններ

Վահագն Խաչատուրյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

22 Մարտ, 2022 14:55
Վահագն Խաչատուրյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են  տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ընդլայնման և փոխգործակցության խորացման շուրջ: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին