Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ նախագահի նման հայտարարությունները ռուս-ամերիկյան հարաբերությունները խզման են հանգեցնում. ՌԴ ԱԳՆ

21 Մարտ, 2022 20:20
ԱՄՆ նախագահի նման հայտարարությունները ռուս-ամերիկյան հարաբերությունները խզման են հանգեցնում. ՌԴ ԱԳՆ

Այսօր ՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը։ ԱԳՆ-ն նրան բողոքի նոտա է հանձնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերի պատճառով։ Այս մասին, «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն։

ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես նշված է․

«Մարտի 21-ին ՌԴ Արտաքին գործերի նախարարություն կանչված ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին դեմարշ է արվել և բողոքի նոտա հանձնվել Ռուսաստանի նախագահի հասցեին Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի կողմից վերջերս արված անընդունելի հայտարարությունների առնչությամբ: Շեշտվել է, որ ԱՄՆ նախագահի նման հայտարարությունները հարիր չեն նման բարձրաստիճան պետական գործչին և ռուս-ամերիկյան հարաբերությունները խզման  են հանգեցնում»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին