Կարևոր իրադարձություններ

ՇՄ փոխնախարարն ընդունել է Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի երրորդ կողմի ներկայացուցիչներին

21 Մարտ, 2022 19:36
ՇՄ փոխնախարարն ընդունել է  Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի երրորդ կողմի ներկայացուցիչներին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու նպատակով այսօր ընդունել է Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի երրորդ կողմի ներկայացուցիչներին և թեմայի շուրջ շահագրգիռ անձանց։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։

Քննարկմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը, ներկայացուցիչներ շրջակա միջավայրի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասնագիտական ստորաբաժանումներից։
Քննարկվել են օրենքի փոփոխված նախագծի տարբեր դրույթներ։
Հասարակական սեկտորի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու մտահոգությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկնարկել հանդիպումների շարք, որոնց ընթացքում առավել մանրամասն կքննարկվեն հնչեցված բոլոր մասնագիտական առաջարկները։

Առաջիկա հանդիպման մասին հանրությունը կծանուցվի օրենքով սահմանված կարգով։

 

Լրահոս

Դիտել ավելին