Կարևոր իրադարձություններ

Լավրովն ու Բայրամովը անդրադարձել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցին

21 Մարտ, 2022 19:12
Լավրովն ու Բայրամովը անդրադարձել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցին

Այսօր՝ մարտի 21-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և միջազգային նշանակության որոշ հարցեր։ 

Անդրադարձել են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների առանցքային դրույթների կատարման ընթացքին և ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հարցին։

 

Լրահոս

Դիտել ավելին