Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    448
    461

  • EUR

    474,5
    492,5

  • RUB

    6
    7,35

Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանն ու Թիերի Ռիբոն քննարկել են նաև անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր

21 Մարտ, 2022 18:33
Սուրեն Պապիկյանն ու Թիերի Ռիբոն քննարկել են նաև անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր

Մարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի լրատվական ծառայությունից։

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Թիերի Ռիբոյին՝ Ադրբեջանի իրավազորության տակ հայտնված հայազգի անձանց իրավունքների պաշտպանության գործում պատվիրակության կողմից գործադրվող ջանքերի համար, նշելով, որ Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը պետք է բացառի ցանկացած տեսակի նվաստացնող վերաբերմունք:

Միաժամանակ, Սուրեն Պապիկյանը ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը՝ ադրբեջանական իշխանությունների կողմից մինչ օրս ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման բացառապես մարդասիրական հարցը քաղաքական շահարկումների առարկա դարձնելու փորձերի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի միջև աշխատանքների համակարգմանն առնչվող այլ խնդիրներ:

Թիերի Ռիբոն հավաստիացրել է, որ ԿԽՄԿ պատվիրակությունն իրականացնում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի, ինչպես նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվության պարզաբանման ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին