Կարևոր իրադարձություններ

Առատ ձյան պատճառով Արցախում կաթվածահար է եղել երթևեկությունը. ԱՀ ՆԳՆ (լուսանկարներ)

21 Մարտ, 2022 17:22
Առատ ձյան պատճառով Արցախում կաթվածահար է եղել երթևեկությունը. ԱՀ ՆԳՆ (լուսանկարներ)

Արցախում փրկարարներն ու ոստիկանները միացել են ձնամաքրման աշխատանքներին:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ, նշելով, որ ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի հետ աշխատանքային խորհրդակցությունից հետո, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով ոստիկանական ու փրկարարական ջոկատները մայրաքաղաքում իրականացրել են ձնամաքրման, ըստ անհրաժեշտության՝ ծառահատման աշխատանքներ:

Առատ ձյան պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը: ՆԳՆ ծառայողները Ս.Դավիթ փողոցի երկայնքով՝ ձեռքի միջոցներով մաքրել են ճանապարհի երթեկելի գոտին, ինչպես նաև բնակչության ազատ տեղաշարժի համար՝ մաքրել մայթերը:

Գործի է դրվել նաև «Միք-Շին» ՍՊ ընկերության տեխնիկական միջոցները: ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանի և Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի ուղեկցությամբ, նախարար Սարգսյանը հետևել է ձնահեռացման աշխատանքներին, տվել ցուցումներ:

«Ստեղծված իրավճակն ու բոլոր մարտահրավերները հաղթահարելի են, երբ պայքարում ենք միասնական ջանքերով»-նշել է Կարեն Սարգսյանը, միաժամանակ իր շնորհակալությունը հայտնել անձնակազմին, վերապահված աշխատանքը պատասխանատվությամբ կատարելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին