Կարևոր իրադարձություններ

Արցախի հայության բոլոր իրավունքները և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը Հայաստանի համար մնում են սկզբունքային, առանցքային հարց. ԱԳ նախարար

21 Մարտ, 2022 16:12
Արցախի հայության բոլոր իրավունքները և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը Հայաստանի համար մնում են սկզբունքային, առանցքային հարց. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում նշեց, որ Արցախի հայության բոլոր իրավունքները և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը Հայաստանի համար մնում են սկզբունքային, առանցքային հարց:

«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հարցին, թե ԱԳ նախարարը կարո՞ղ է հստակ հայտարարել է, որ ՀՀ-ն բանակցությունների մեջ մտել է՝ բացառելու Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում, բացառելու Արցախի անկլավային վիճակը և վերականգնելու ՀՀ-ի հանձնառությունը՝ լինելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացնող:

Միրզոյանը նշեց, որ ՔՊ՝ և որպես կուսակցություն, և որպես կառավարություն, այդ հարցերի վերաբերյալ հանդես է եկել իր պատկերացումներով: Եվ այդ պատկերացումները խարսխված են տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և կայուն զարգացում ապահովելու ուղենիշի վրա: Ըստ ԱԳ նախարարի՝ իրենց նախընտրական քարոզարշավի ընթացքում բարձրաձայնած թեզերն ըստ ամենայնի ՀՀ քաղաքացիների կողմից գտել են բավարար աջակցություն, որպեսզի ձևավորվի կառավարությունը՝ ՔՊ կուսակցության կազմից կամ վարչապետի առաջադրմամբ և հետագայում կառավարությունն իրագործի այդ ծրագրերը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին