Կարևոր իրադարձություններ

Մասնակիցներն ընդգծեցին կոնֆլիկտների լուծման գործընթացներում կանանց ներգրավվածության կարևորությունը․ Ծովինար Վարդանյան

20 Մարտ, 2022 19:20
Հեղինակ՝ Ծովինար Վարդանյան
Մասնակիցներն ընդգծեցին կոնֆլիկտների լուծման գործընթացներում կանանց ներգրավվածության կարևորությունը․ Ծովինար Վարդանյան

ՀՀ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը մասնակցել է «Կին պատգամավորների ֆորումին»: Այդ մասին նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Միջխորհրդարանական Միության 144-րդ վեհաժողովի շրջանակներում մասնակցել եմ «Կին պատգամավորների ֆորումին», որտեղ քննարկվում էր «Խաղաղ գործընթացների վերաիմաստավորում և վերասահմանում կայուն խաղաղության ապահովման նպատակով» բանաձի նախագիծը: Քննարկման ընթացքում մասնակիցներն ընդգծեցին խաղաղության ապահովման և կոնֆլիկտների լուծման գործընթացներում կանանց ներգրավվածության կարևորությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին