Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի տներից մեկի տանիքում

20 Մարտ, 2022 10:30
Հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի տներից մեկի տանիքում

ԱԻՆ-ը հյատնում է, որ մարտի 20-ին, ժամը 03:21-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ղորղանյան փողոցում այրվում են երկու տների տանիքներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:24-ին, մարվել՝ 05:11-ին: Այրվել են երկու տների տանիքների փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ և 20 քմ)։

 

 

Լրահոս

Դիտել ավելին