Կարևոր իրադարձություններ

Զելենսկու գրասենյակը պատերազմի համար մեղադրում է նաև Պորոշենկոյին

19 Մարտ, 2022 23:35
 Զելենսկու գրասենյակը պատերազմի համար մեղադրում է նաև Պորոշենկոյին

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին մեղադրել է Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության անցկացման մեջ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Արեստովիչի խոսքով՝ պատերազմի նախադրյալներից մեկն այն էր, որ սահմանադրությամբ ամրագրվեց Ուկրաինան ՆԱՏՕ-ի ուղղությամբ դրույթը։

«Պորոշենկոն երբ սա ներկայացրեց, այն իր անձնական նախընտրական PR տեխնոլոգիան էր։ Նա արդեն այն ժամանակ գիտեր, որ ՆԱՏՕ-ն մեզ երբեք չի ընդունի իր կազմ։ Եվ այն ամենի համար, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում, մեղքի բաժին ունեն նաև նրանք, ովքեր այդ դրույթը ամրագրել են»,–նշել է աշխատակազմի ղեկավարի խորհրդականը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին