Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    461
    471

  • EUR

    474
    492

  • RUB

    6,66
    7,46

Կարևոր իրադարձություններ

Հայ ժողովրդի միասնական գործելուն այլընտրանք այլևս չկա, խելքներս գլուխներս հավաքելու ժամն է․ Էդմոն Մարուքյան

19 Մարտ, 2022 21:30
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
Հայ ժողովրդի միասնական գործելուն այլընտրանք այլևս չկա, խելքներս գլուխներս հավաքելու ժամն է․ Էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Արցախում գազամատակարարման այսպես կոչված «ճգնաժամի» և ականանետերով խաղաղ բնակչության վրա կրակելուն զուգահեռ՝ Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակի պաշտոնյաները գնացել են Շուշի և ինչ-որ միջոցառման են մասնակցում:

ՀՀ արտգործնախարարությունը նշյալ գործողությունը դատապարտող բողոքի նոտա է փոխանցել ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին, բայց այս իրողությունը խոսում է այն մասին, որ Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային ինստիտուտները արժեքային խայտառակ ճգնաժամի մեջ են:

Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, մարդը՝ որպես բարձրագույն արժեք, իրավունքի գերակայությունն ու այլ արժեքները մնացել են ետին պլանում: Հին աշխարհակարգը վաղուց իրեն սպառել է, իսկ նորն էլ չի ստեղծվել, երևացող ստեղծվողն էլ շատ ավելի վտանգավոր դրսևորումներ ունի և բոլորովին այլ համակարգ է:

Հետևաբար, այս իրավիճակում հայ ժողովրդի միասնական գործելուն այլընտրանք այլևս չկա։

Խելքներս գլուխներս հավաքելու ժամն է»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին