Կարևոր իրադարձություններ

Եթե Ռուսաստանից մատակարարումները դադարեցվեն, իսկ նոր մատակարարներ չհայտնվեն, Գերմանիան չի կարողանա հոգալ ջեռուցման հարցը․ Ռոբերտ Հաբեք

19 Մարտ, 2022 20:05
Եթե Ռուսաստանից մատակարարումները դադարեցվեն, իսկ նոր մատակարարներ չհայտնվեն, Գերմանիան չի կարողանա հոգալ ջեռուցման հարցը․ Ռոբերտ Հաբեք

Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեքը ասել է, որ եթե Ռուսաստանից գազի մատակարարումները դադարեցվեն, իսկ նոր մատակարարներ չհայտնվեն, ապա Գերմանիան չի կարողանա հոգալ ջեռուցման հարցը և արդյունաբերության կարիքները:

Հաբեքը պատրաստվում է այցելել Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ՝ քննարկելու էներգամատակարարման հարցերը և ուղիներ փնտրելու՝ էներգետիկ ոլորտում Մոսկվայից կախվածության նվազեցման համար:

Նախարարը նշել է, որ  հավատարիմ է վերականգնվող էներգիայի աղբյուրներին ամբողջությամբ անցնելու գաղափարին և դիտարկում է գազը ջրածնով փոխարինելու հնարավորությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին