Կարևոր իրադարձություններ

Եղե'ք ուշադիր գազի օգտագործման ժամանակ.Արցախի ՆԳՆ

19 Մարտ, 2022 11:22
Եղե'ք ուշադիր գազի օգտագործման ժամանակ.Արցախի ՆԳՆ

Բնական գազի մատակարարման հետ կապված խնդիրները բացառելու նպատակով Արցախի ներքին գործերի նախարարությունը հորդորում է.

Եղե'ք ուշադիր գազի օգտագործման ժամանակ:

Հնարավոր վթարներից և դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանե'ք կենցաղում գազասպառման անվտանգության հրահանգավորման պահանջները:

Նախքան գազասարքը գործարկելը նախ, անհրաժեշտ է ստուգել դրա սարքինության վիճակն ու ծխատարում քարշի առկայությունը:

Գազասարքերի երկարատև օգտագործման ընթացքում հաճախակի օդափոխել շինությունը:

Ծխատարի խցանումը բացառելու նպատակով հաճախակի ստուգել դրանց գլխամասերը:

Վթարային իրավիճակի առաջացման ժամանակ, խստիվ արգելվում է ինքնակամ վերականգնել բնակարանի գազամատակարարումը:

Ցանկացած արտակարգ իրավիճակում զանգահարել՝ 911,101,112: Գազի վթարային ծառայություն՝ 1-04:

 

Լրահոս

Դիտել ավելին