Կարևոր իրադարձություններ

Կայացել է ԱԱՏՄ-ի կառավարման խորհրդի արտահերթ նիստը

18 Մարտ, 2022 22:21
Կայացել է ԱԱՏՄ-ի կառավարման խորհրդի արտահերթ նիստը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի (կառավարման խորհրդի նախագահ) գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱՏՄ-ի լրատվական ծառայությունից։

Օրակարգում ընդգրկված էր 3 հարց․

 
1. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածության ներկայացում և հավանության արժանացում։
2. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2022 թվականի պահպանման ծախսերի նախահաշվում փոփոխություններ կատարելու հարցի քննարկում և հավանության արժանացում։
3. Այլ հարցեր։

Խորհրդի անդամները միաձայն կողմ են քվեարկել օրակարգի հարցերին։

 

Լրահոս

Դիտել ավելին