Կարևոր իրադարձություններ

Էջմիածնում 35–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

18 Մարտ, 2022 21:33
Էջմիածնում 35–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 18-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Արթուր Ս.-ն  իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Սպադարյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ, 67-ամյա Ալիխան Բ.-ին: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վաղարշապատ» ԲԿ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին