Կարևոր իրադարձություններ

Երևանում մեքենան բախվել է բազալտե եզրաքարերին և երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր

18 Մարտ, 2022 16:42
 Երևանում մեքենան բախվել է բազալտե եզրաքարերին և երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր

Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 13։20-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Ռուբինյանց փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել 56/2 հասցեի մոտ տեղադրված բազալտե քարերին ու երկաթե էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվաքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակնրի նախարարության փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարական ջոկատի փրկարարների կողմից դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ 

 

Լրահոս

Դիտել ավելին