Կարևոր իրադարձություններ

Զելենսկին պատրաստ է թեկուզ վաղը Պուտինի հետ հանդիպել․ Կուլեբա

18 Մարտ, 2022 16:00
Զելենսկին պատրաստ է թեկուզ վաղը Պուտինի հետ հանդիպել․ Կուլեբա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե Ռուսաստանի առաջնորդը պատրաստակամություն ցուցաբերի, այն կարող է կայանալ «թեկուզ վաղը, թեկուզ մյուս օրը», փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Եթե Պուտինը նման հանդիպման պատրաստակամություն ցուցաբերի, ապա բառացիորեն վաղը, թեկուզ վաղը չէ մյուս օրը։ Նախագահ Զելենսկին պատրաստ է այս հանդիպմանը։ Նրա դիրքորոշումը հստակ է, այն ձևակերպված է բոլոր հարցերի շուրջ, և Ուկրաինան պատրաստ է այդ խոսակցությանը»,-ասել է Կուլեբան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին