Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն ձգտում է միաբևեռ աշխարհի, բայց կան խաղացողներ, որոնք երբեք չեն համաձայնի «գլոբալ գյուղի» գոյությանը․ Լավրով

18 Մարտ, 2022 13:55
ԱՄՆ-ն ձգտում է միաբևեռ աշխարհի, բայց կան խաղացողներ, որոնք երբեք չեն համաձայնի «գլոբալ գյուղի» գոյությանը․ Լավրով
 
«ԱՄՆ-ն ձգտում է միաբևեռ աշխարհի՝ հույս ունենալով այն վերածել յուրատեսակ «ամերիկյան գյուղի», բայց կան խաղացողներ, որոնք կարող են դիմադրել այդ ծրագրերին»,- հայտարարել Է արտգործնախարարը։ 
 
Նրա խոսքով՝ ամերիկացիների պատկերացումներում աշխարհը յուրօրինակ «սալուն» է՝ Վայրի Արևմուտքի ավանդական բար, որտեղ բոլորը պարում են ամենաուժեղի սրնգի տակ։
 
«Կան խաղացողներ, որոնք երբեք չեն համաձայնի «գլոբալ գյուղի» գոյությանը՝ ամերիկացի շերիֆի ղեկավարությամբ։ Դրանք են՝ Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Մեքսիկան։ Դրանք այն երկրներն են, որոնք չեն վազի կատարելու այն, ինչ կհրամայի «քեռի Սեմը»։»,- նշել է Լավրովը։
 
Նրա խոսքով՝ Ռուսաստանը նույնպես այդ երկրների թվին է պատկանում:
 
 

Լրահոս

Դիտել ավելին