Կարևոր իրադարձություններ

Զելենսկին և Ուկրաինայի ժողովուրդն առաջադրվել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

18 Մարտ, 2022 10:30
Զելենսկին և Ուկրաինայի ժողովուրդն առաջադրվել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

Ուկրաինացի ժողովուրդն ու նախագահ Վլադիմիր Զելենսկին կդառնան Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուներ։ Այս մասին ասվում է մրցանակի կոմիտեի կայքում, փոխանցում է zn.ua կայքը։

Այս նախաձեռնությամբ հանդես են եկել եվրոպացի նախկին և ներկա քաղաքական գործիչները։ Ըստ նրանց՝ աշխարհն ականատես է եղել ուկրաինացիների խիզախությանը ռուսական բանակին դիմակայելիս։

Քաղաքական գործիչները հայտարարել են Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների առաջադրման ժամկետը երկարացնելու անհրաժեշտության մասին մինչև այս տարվա մարտի 31-ը՝ «պատմական և աննախադեպ իրադարձությունների լույսի ներքո»:

«Միլիոնավոր ընտանիքներ ապրում են վախի մեջ, նրանց տներին սպառնում են ռմբակոծությունները և զավթիչի բանակը: Մենք վկա ենք Ուկրաինայի ժողովրդի խիզախության, որը դիմակայում է Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմին: Ժամանակն է ցույց տալու ժողովրդին և Ուկրաինային, որ աշխարհն իրենց կողքին է»,- ասել են կազմակերպիչները։


 

Լրահոս

Դիտել ավելին