Կարևոր իրադարձություններ

Գլխավոր դատախազության ու Բարձրագույն դատական խորհրդի միջև կրքերը թեժացել են. «Ժողովուրդ»

18 Մարտ, 2022 09:20
Գլխավոր դատախազության ու Բարձրագույն դատական խորհրդի միջև կրքերը թեժացել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԱԾ քննչական դեպարտամենտի այցից 3 օր անց դատական համակարգում իրավիճակ է փոխվում: Հիմա էլ Գլխավոր դատախազության ու Բարձրագույն դատական խորհրդի միջեւ են կրքերը թեժանում: Այսօր գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին:

Մասնավորապես, քրեական գործով նշանակված փորձաքննությունը կատարող փորձագետի կողմից արդեն իսկ ուսումնասիրվել են հետազոտման ենթակա օբյեկտները, եւ համակարգի վերագործարկումն ու շահագործումը չի կարող բացասաբար անդրադառնալ փորձաքննության օբյեկտիվության եւ լիարժեքության վրա։

Քրեական գործով՝ համակարգի գործարկման եւ շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, եւ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել։

Ի պատասխան՝ ԲԴԽ-ն հակադարձել էր՝ նշելով, թե բանալիները չեն վերադարձվել Դատական դեպարտամենտին: Այսինքն՝ ԱԱԾ-ից բանալիները դուրս են եկել, ճանապարհին կորել են: Դատախազությունը պնդում է, որ դատարան ներկայացված գործերով մակագրման գործընթացը կարող է վերականգնվել, իսկ, ահա, դեպարտամենտը հակադարձում է՝ ըստ էության պնդելով, թե շարունակելու են ձեռքով մակագրել: Ինչու՞. քանի որ ձեռնտու է ԲԴԽ-ին ձեռքով մակագրման գործընթացը. սիրելի դատավորները այդպես կքննեն սիրելիների գործերը, առանց համակարգչի միջնորդության:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունններով՝ առեղծվածային բանալիները միգուցե այսօր Դեպարտամենտ ուշ հասնեն, քանի որ դատելով իրավիճակից՝ իրավապահները անձամբ չեն բանալիները տարել ԲԴԽ, այլ ուղարկել են փոստով: Սակայն արձանագրենք, թե ինչու 8 ամիս անց նոր իրավապահները հասկացան, որ այսպես չի կարելի, եւ բանալիները պետք է վերադարձվեն: Բանն այն է, որ մարտի 14-ին ԱԱԾ քՆնչական դեպարտամենտի պետը գնացել էր ԲԴԽ եւ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին ասել, որ գործով կատարվում են բազմածավալ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, իսկ նշանակված դատահամակարգչային փորձաքննությունը սեղմ ժամկետում ավարտելու մասով գրավոր դիմել է փորձագիտական կետրոնին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ձեռնարկվող միջոցառումների արդյունքների մասին Բարձրագույն դատական խորհրդին լրացուցիչ կտեղեկացվի: Եվ, ահա, 3 օր անց որոշեցին, որ բանալիները վերադարձնելու ժամանակն է, այն էլ՝ անհաջող. դեռ չեն հասել տեղ:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին