Կարևոր իրադարձություններ

Դրամական աջակցություն՝ 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանվածներին. ԿԽՄԿ

17 Մարտ, 2022 23:20
Դրամական աջակցություն՝ 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանվածներին. ԿԽՄԿ

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտե հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«Մենք շարունակում ենք Ղարաբաղյան հակամարտության՝ 2020-ի սրացման հետևանքով տեղահանվածներին դրամական աջակցության ծրագիրը ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ։

Երևանում և 10 մարզերում այժմ ապրող 4868 անձ մարտի ընթացքում կստանա 40,000-ական դրամ՝ նախատեսված երկու ամսվա համար։

Նշենք, որ շահառուների ցանկը տրամադրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը»։

 

Լրահոս

Դիտել ավելին