Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Լուսակունք գյուղում

17 Մարտ, 2022 22:50
Հրդեհ է բռնկվել Լուսակունք գյուղում

Մարտի 17-ին, ժամը 16:30-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակունք գյուղում այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին մարվել՝ 20:56-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։ 

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է տրակտոր։

 

Լրահոս

Դիտել ավելին