Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն քաջատեղյակ է առկա խնդիրներին․ ՊԳԿԿ-ն պարզաբանում է տարածել

17 Մարտ, 2022 22:31
ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն քաջատեղյակ է առկա խնդիրներին․ ՊԳԿԿ-ն պարզաբանում է տարածել

ՀՀ ՊԳԿԿ-ն պարզաբանում է տարածել, որում մասնավորապես ասված է․

« Ի պատասխան վերջին օրերին մամուլում տարածված որոշ հրապարակումների, որոնք վերաբերում են պետական կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքներ զբաղեցնելու հարցին՝ հայտնում ենք՝

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն քաջատեղյակ է առկա խնդիրներին, որոնք հաճախ պայմանավորված են մի կողմից կոմիտեի հաշվեկշռում գտնվող տարածքների տեղակայման անհարմարություններով, մյուս կողմից՝ դրանց երբեմն ոչ բարենպաստ վիճակում գտնվելու հանգամանքով։

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն, առաջնորդվելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված՝ պետական կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին օգտագործվող ոչ պետական սեփականություն համարվող տարածքները՝ պետության սեփականություն համարվող տարածքներով փոխարինելու դրույթով և նպատակ ունենալով բարձրացնել պետական գույքի կառավարման արդյունավետությունը, ներկայումս իրականացնում է նմանատիպ դեպքերին վերաբերող համալիր վերլուծություն, որի արդյունքում պետական կառավարման համակարգի մարմինների կողմից վարձակալության հիմունքներով օգտագործվող տարածքները հնարավորության դեպքում կփոխարինվեն կոմիտեի հաշվեկշռում գտնվող այլ տարածքներով։

 

Արդյունքների մասին Պետական գույքի կառավարման կոմիտեն լրացուցիչ կտեղեկացնի հանրությանը»։

 

Լրահոս

Դիտել ավելին