Կարևոր իրադարձություններ

Վերահաստատում եմ Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները Դատական դեպարտամենտին վերադարձնելու մասին առավոտյան հրապարակումը․ Գոռ Աբրահամյան

17 Մարտ, 2022 21:07
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
Վերահաստատում եմ Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները Դատական դեպարտամենտին վերադարձնելու մասին առավոտյան հրապարակումը․ Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․

«Վերահաստատում եմ Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները Դատական դեպարտամենտին վերադարձնելու մասին առավոտյան հրապարակումը:

(Ներկայացված է գրության փաստաթղթի՝ հրապարակման ենթակա հատվածները)»։

Нет описания фото.

Հիշեցնենք, որ այսօր ԲԴԽ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով․ «Այսօր՝ մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական՝ Գոռ Աբրահամյանը, ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տեղադրել է հետևյալը. որ «… քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել » մինչդեռ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները Դատական դեպարտամենտ չեն վերադարձվել»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին