Կարևոր իրադարձություններ

Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել

17 Մարտ, 2022 19:51
Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման  աշխատանքները դեռևս չեն ավարտվել

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ մեկնարկել են վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։

Առաջիկա ժամանակահատվածում հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։

Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ գազամատակարարումը վերականգնվելու է հնարավորինս կարճ ժամանակահատվածում»։

 

Լրահոս

Դիտել ավելին